ՌԴ ԶՈւ հյուսիսկովկասյան ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի

Օգոստոսի 25-ից ՌԴ ԶՈւ գրեթե բոլոր ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումներին ներգրավվել են նաև հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները, ռազմաբազաները, որոնք բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանկարծակի ստուգումներին ներգրավվել են ցամաքային, ռազմաօդային, ՀՕՊ, ռազմածովային ստորաբաժանումները, այդ թվում՝ Կասպյան նավատորմիղը և Սևծովյան նավատորմը:

Հանկարածակի ստուգումների հայտարարվող հիմնական նպատակը 2016-ի սեպտեմբերին Հարավային և Հյուսիսային Կովկասներում ու Ղրիմի դաշնային շրջանում անցկացվելիք «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարությանը նախապատրաստվելն է:

Օգոստոսի 25-ին ստուգումների շրջանակներում մարտական պատրաստականության «բարձրագույն» աստիճանի էր բերվել Դաղստանում տեղակայված առանձին մոտոհրաձգային բրիգադը: Վարժանքներին ներգրավված են բրիգադի շուրջ 1500 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա:

Զորավարժոթյան շրջաններում ՌԴ ԶՈւ հարավային, արևմտյան, կենտրոնական ռազմական շրջանների տարբեր ստորաբաժանումներ վարժանքների համար տեղափոխում են իրենց անծանոթ զորավարժարաններ: Այդ շրջանակներում իրականացվում են զորքերի վերախմբավորումներ, ստորաբաժանումները նախ շուրջ 2000 կմ տեղափոխվում են ավիացիայով, ապա՝ շուրջ 550 կմ ավտոշարասյունային երթով:

Այսօր՝ օգոստոսի 26-ին, մարտական պատրաստականության «բարձրագույն» աստիճանի են բերվել Չեչնիայում և Դաղստանում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումները: Վարժանքներին ներգրավվել են շուրջ 8 հազար զինծառայող, 2 հազար զինտեխնիկա, այդ թվում՝ Տ-90Ա, Տ-72Բ3 տանկեր, «Մստա-Ս», «Գվոզդիկա» ինքնագնաթ հրանոթներ, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «ԲՄՊ-2» հետևակի մարտական մեքենաներ, «ԲՏՌ-82ԱՄ» զրահափոխադրիչներ և այլն:

Հանկարծակի ստուգումներ այսօր՝ օգոստոսի 26-ին, սկսվել են նաև Հարավային Օսեթիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռազմաբազայում: Ներգրավված են շուրջ 1000 զինծառայող և 200 միավոր զինտեխնիկա:

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները զորավարժության շրջանակլներում իրականացնում են զորքերի վերախմբավորում

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները զորավարժության շրջանակլներում իրականացնում են զորքերի վերախմբավորում

7 responses to “ՌԴ ԶՈւ հյուսիսկովկասյան ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ Հարավային շրջանում անցկացնում են ավիացիայի և ՀՕՊ ուժերի վարժանքներ | Ռազմ.info

  3. Pingback: ՌԴ ծովային ավիացիան «հայտնաբերում է» հակառակորդի նավախմբերը Սև և Կասպից ծովերում | Ռազմ.info

  4. Pingback: Հվ. Օսեթիայում ՌԴ ռազմաբազայի ստորաբաժանումները «հետ են մղում հակառակորդի գրոհները» | Ռազմ.info

  5. Pingback: ՌԴ հարվածային նավախումբը կրակային վարժանքներ է արել Կասպից ծովում | Ռազմ.info

  6. Pingback: Շարունակվում են ՌԴ ԶՈւ վարժանքները Հյուսիսային Կովկասում | Ռազմ.info

  7. Pingback: Ռուսաստանում մեկնարկել է «Կովկաս-2016» հրամանատարաշտաբային զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *