Daily Archives: Օգոստոս 17, 2015

Ամառային զորակոչի պլանը գերակատարվել է. ՀՀ ՊՆ

Պաշտպանության բանակի «Եղնիկներ» կոչվող զորամասի զինծառայողները՝ առավոտյան մարմնամարզության ժամանակ Օգոստոս 17, 2015 21:49 | RAZM.INFO - Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015-ի ամառային զորակոչի նախնական արդյունքները։ Continue reading

Ռուսաստանը, հնարավոր է, ռադիոտեղորոշման նոր կայան կառուցի Ադրբեջանում

Գաբալայի ՌՏԿ Օգոստոս 17, 2015 20:13 | RAZM.INFO - ՌԴ ՊՆ պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքի կայքում այսօր՝ օգոստոսի 17-ին, լույս է տեսել ՌԴ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանը նվիրված հոդված, որում նշվում է նաև, թե Ռուսաստանը 2017-ից պլանավորում է Ադրբեջանում կառուցել հեռավոր հայտնաբերման ռադիոտեղորոշման նոր կայան։ Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Գեղարքունիքում

ԵԱՀԿ ներկայացուցիչների դիտարկում հայ-ադրբեջանական սահմանում Օգոստոս 17, 2015 17:59 | RAZM.INFO - Օգոստոսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի ուղղությամբ: Continue reading

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պաշտպանական պատ է կառուցում

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին Օգոստոս 17, 2015 17:02 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ-ն սիրիական Աթնեհ քաղաքին սահմանակից Հաթայ նահանգի Ռեյհալը գավառում սկսել է 3 մետր բարձրությամբ պատ կառուցել (պատի երկարությունն առայժմ հայտնի չէ)։ Պատի դիմաց փորվում է նաև 8 կմ երկարությամբ խրամատ։ Continue reading

Թուրք-քրդական բախումներ են եղել Կարսում և Դիարբեքիրում, կան սպանվածներ

PKK զինյալներ Օգոստոս 17, 2015 16:29 | RAZM.INFO - Թուրքիայի՝ ՀՀ-ին սահմանակից հյուսիսարևելյան Կարս նահանգի Կաղզվան գավառի Քարաքալե գյուղի մոտակայքում օգոստոսի 16-ին՝ թուրքական ժանդարմերիայի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների բախման արդյունքում սպանվել 3 զինյալ, վիրավորվել 2 զինծառայող։ Continue reading

Տաջիկստանում մեկնարկել է հակաահաբեկչական լայնամասշտաբ զորավարություն

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում Օգոստոս 17, 2015 16:17 | RAZM.INFO - Տաջիկստանի զինված ուժերի, այլ ուժային կառույցների և պահեստազորի մոտ 30 հազարանոց անձնակազմ է ներգրավված երկրի հյուսիսում անցկացվող քառօրյա լայնամասշտաբ հակաահաբեկչական զորավարժությանը: Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողները Ղազախստանում մասնակցում են «Համագործակցության ռազմիկ» մրցույթին

Արգելագոտու հաղթահարումը «Համագործակցության ռազմիկ» մրցույթի ժամանակ Օգոստոս 17, 2015 14:02 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ղազախստանի Օթար ռազմաբազայում մեկնարկել է ԱՊՀ երկրների զինված ուժերի զինծառայողների «Համագործակցության ռազմիկ» մրցույթը, որին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողները: Continue reading

Ռուսաստանը, Բելառուսը և Սերբիան համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ռուսաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարների բանակցությունները Օգոստոս 17, 2015 12:48 | RAZM.INFO - Օգոստոսի 15-ին Մոսկվայում Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպման ընթացքում որոշվել է, որ Սերբիան սեպտեմբերին կմասնակցի Ռուսաստանում անցկացվելիք «Սլավոնական եղբայրություն 2015» զորավարժությանը Continue reading

Գյումրիի ՌԴ ռազմաբազան ԱԹՍ-ների կիրառման վարժանքներ է անցկացնում

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանման զինծառայողները վարժանքներ են անցկացնում, (արխիվ) Օգոստոս 17, 2015 12:15 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները ռուսաստանյան արտադրության «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի համակարգերով վարժանքներ են սկսել: Continue reading

«Միջազգային բանակային խաղերի» բոլոր մրցույթներում հաղթել է Ռուսաստանը

Հնդկաստանի, Չինաստանի և Հայաստանի առաջին տանկային թիմերը մրցում են նույն մրցաշարային եռյակում՝ C խմբում Օգոստոս 17, 2015 11:46 | RAZM.INFO - Օգոստոսի 15-ին ավարտվել է «Միջազգային բանակային խաղերի» ամենաերկարատև մրցույթը՝ Տանկային բիաթլոնը, ինչից հետո դատավորները ամփոփել են Ռուսաստանում առաջին անգամ անցկացված մրցումների արդյունքները: Խաղերի բոլոր 13 մրցաձևերում հաղթող են ճանաչվել Ռուսաստանի զինծառայողները: Continue reading