«Միջազգային բանակային խաղերի» բոլոր մրցույթներում հաղթել է Ռուսաստանը

Օգոստոսի 15-ին ավարտվել է «Միջազգային բանակային խաղերի» ամենաերկարատև մրցույթը՝ Տանկային բիաթլոնը, ինչից հետո դատավորները ամփոփել են Ռուսաստանում առաջին անգամ անցկացված մրցումների արդյունքները: Խաղերի բոլոր 13 մրցաձևերում հաղթող են ճանաչվել Ռուսաստանի զինծառայողները:

Հնդկաստանի, Չինաստանի և Հայաստանի առաջին տանկային թիմերը մրցում են նույն մրցաշարային եռյակում՝ C խմբում

Հնդկաստանի, Չինաստանի և Հայաստանի առաջին տանկային թիմերը մրցում են նույն մրցաշարային եռյակում՝ C խմբում

Այսպես, օգոստոսի 15-ին ավարտված «Տանկային բիաթլոն» մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երկրորդը՝ Չինաստանը, երրորդը՝ Սերբիան: (Հայաստանը չէր կարողացել անցնել եզրափակիչ):

Մյուս 12 մրցույթների մրցանակային հորիզոնականները բաշխվել են այսպես.

Ավիադարտս (ՌՕՈւ) — 4 պետություն
1. Ռուսաստան 2. Ղազախստան 3. Չինաստան
Կասպյան գավաթ (ՌԾՈւ) — 3 պետություն
1. Ռուսաստան 2. Ղազախստան 3. Ադրբեջան
Ավտոզրահատանկային վարպետներ — 3 պետություն
1. Ռուսաստան 2. Չինաստան 3. Բելառուս
Բաց գետանցում (Ինժեներական) — 3 պետություն
1. Ռուսաստան 2. Չինաստան 3. Բելառուս
Հակաօդային մարտի վարպետներ — 6 պետություն
1. Ռուսաստան 2. Բելառուս 3. Եգիպտոս
Կասպյան դերբի (Ծովային հետևակ) — 3 պետություն
1. Ռուսաստան 2. Չինաստան 3. Ղազախստան
Հրետանային վարպետներ — 5 պետություն
1. Ռուսաստան 2. Չինաստան 3. Բելառուս
Զորային հետախուզության վարպետներ — 3 պետություն
1. Ռուսաստան 2. Չինաստան 3. Բելառուս
Դեսանտային դասակ — 3 պետություն
1. Ռուսաստան 2. Չինաստան 3. Բելառուս
Սուվորովյան գրոհ (ՀՄՄ) — 3 պետություն
1. Ռուսաստան 2. Չինաստան 3. Վենեսուելա
Անվտանգ միջավայր (ՌՔԿ վարակի չեզոքացում) — 3 պետություն
1. Ռուսաստան 2. Չինաստան 3. Բելառուս
Անվտանգ երթուղի (Ինժեներական) — 4 պետություն
1. Ռուսաստան 2. Չինաստան 3. Բելառուս

Մրցույթի ավարտից հետո եղել է հանդիսավոր արարողություն, որի ժամանակ պարգևատրվել են մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը: Միաժամանակ արարողության մասնակցող ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը արտասահմանյան թիմերին հրավիրել է մասնակցել նաև հաջորդ տարվա «Միջազգային բանակային խաղերին»:

Նշվել է նաև, որ Չինաստանը մտադիր է իր տարածքում «Ավիադարտս» մրցույթի անցկացման համար ստեղծել համապատասխան ենթակառուցվածք: Չինաստանում մրցույթի անցկացման հնարավորություն կլինի մոտավոր 2-3 տարի անց: Իսկ մրցույթի անցկացման աշխարհագրությունը լայնացնելու մասին մտադրություն ռուսաստանյան կողմը հայտնել էր դեռևս խաղերի անցկացման ընթացքում: Կազմակերպիչները հայտարարել են, որ հետագայում նպատակ ունեն ռազմածովային մրցույթներն անցկացնել նաև Խաղաղ ու Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում, Սև և Բալթիկ ծովերում։

Խաղերին մասնակցել է 17 պետություն, այդ թվում նաև Ադրբեջանը (միայն Կասպյան գավաթին) և Հայաստանը (միայն Տանկային բիաթլոնին), ինչպես նաև 6 դիտորդ պետություն՝ Իրանը, Վիետնամը, Կորեայի հանրապետությունը, Մյանման, Թուրքմենստանը և Բրազիլիան։

Այս տարբերակով «Միջազգային բանակային խաղերն» անցկացվել են առաջին անգամ, մինչ այս մրցույթները՝ Տանկային բիաթլոնը և Ավիադարտսը, անցկացվում էին առանձին-առանձին:

One response to “«Միջազգային բանակային խաղերի» բոլոր մրցույթներում հաղթել է Ռուսաստանը

  1. Pingback: Ռուսաստանը, Բելառուսը և Սերբիան համատեղ զորավարժություն կանցկացնեն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *