Daily Archives: Օգոստոս 19, 2015

ՆԱՏՕ-ն կանցկացնի հետսառըպատերազմյան շրջանում օդադեսանտային ուժերի ամենամեծ զորավարժությունը

Դրվագ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունից Օգոստոս 19, 2015 20:31 | RAZM.INFO - Օգոստոսի 18-ին Գերմանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում և Իտալիայում մեկնարկել է  ՆԱՏՕ-ի Swift Response-15 զորավարժությունը, որին մասնակցում են զինծառայողներ Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից Continue reading

Թուրքիայում PKK-ականների կազմակերպած պայթյունից մահացել է 8 ուժային

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն Օգոստոս 19, 2015 20:10 | RAZM.INFO - Օգոստոսի 19-ին Թուրքիայի հարավարևելյան Շիիրթ նահանգում՝ մայրուղու վրա տեղադրված պայթուցիկի գործադրման արդյունքում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 8 զինծառայող։ Continue reading

Ադրբեջանում ԶԼՄ-ներն այսուհետ առաջնագիծ կմեկնեն ազգային անվտանգության մարմինների թույլտվությամբ

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության նկարահանող խումբն առաջնագծում Օգոստոս 19, 2015 18:07 | RAZM.INFO - Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Լրագրողների հավատարմագրման և առաջնագծում ծառայողական գործուղումների՝ ՊՆ-ի հետ  համաձայնեցման կանոնները», համաձայն որոնց՝ լրատվամիջոցի ներկայացրած հավատարմագրման հայտը պետք է արժանանա ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) հավանությանը։ Continue reading

Մարտական հերթապահության կանոնների խախտման պատճառով արձակված կրակահերթից մահացել է զինծառայող

Օգոստոս 19, 2015 15:59 | RAZM.INFO - Օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի պատճառով ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է Continue reading

Նախարար Օհանյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-լեհական ռազմական համագործակցությունը

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու հետ Օգոստոս 19, 2015 14:43 | RAZM.INFO - Oգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն և ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկուն: Continue reading

Հայաստանը մասնակցելու է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2015» զորավարժությանը

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում Օգոստոս 19, 2015 14:15 | RAZM.INFO - Օգոստոսի 24-ից 28-ը Ռուսաստանի Պսկով քաղաքում (ՌԴ արևմուտք, Լատիվիա-Էստոնիայի սահմանի մոտ) անցկացվելու է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժությունը Continue reading

ԱՄՆ-ն 20 մլն դոլար ռազմական օգնություն կտրամադրի Վրաստանին

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարտերի և Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հանդիպումը Պենտագոնում Օգոստոս 19, 2015 12:38 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին օգոստոսի 15-ին մեկնել էր ԱՄՆ, որտեղ մի քանի հանդիպում էր ունենալու երկրի ռազմական ղեկավարության հետ: Օգոստոսի 18-ին Խիդաշելին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար (նախարար) Էշթոն Քարտերին: Continue reading

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է 2015 թվականի ամառային ուսումնական փուլը

ՀՀ ԶՈւ ավիացիոն զորամասի անձնակազմը՝ թիկունքում կանգնած Իլ-76Մ բեռնատար ինքնաթիռների հետ Օգոստոս 19, 2015 10:49 | RAZM.INFO - Օգոստոսի 18-ին Զինված ուժերի զորամասերում հանդիսավորությամբ տրվել է 2015 թվականի ամառային ուսումնական փուլի մեկնարկը: Այդ կապակցությամբ զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Continue reading