Daily Archives: Հունիս 5, 2015

Թուրքիայում դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն Հունիս 5, 2015 23:39 | RAZM.INFO - Մայիսի 5-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազըդ գավառում մաքսանենգության դեմ գործողության ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ պրոֆեսիոնալ սերժանտ Մուսա Բայրաքը։ Continue reading

Ադրբեջանի ԱԻՆ զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող

Ադրբեջանցի սպանված զինծառայող Հունիս 5, 2015 21:05 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) քաղպաշտպանության զորքերի զորամասերից մեկում պաշտոնական վարկածով դժբախտ պահատարի հետևանքով մահացել է զինծառայող, 1992-ին ծնված և Բաքվի Նարիմանովի շրջանից զորակոչված շարքային Մամմեդով Ալլահյար Նազիմ օղլուն (Məmmədov Allahyar Nazim oğlu)։ Continue reading

ՌԴ 201-րդ ռազմաբազայում պատրաստում են Տաջիկստանի ԶՈւ կրտսեր մասնագետներ

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում Հունիս 5, 2015 18:27 | RAZM.INFO - Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայում սկսվել են վերապատրաստել տեղի զինված ուժերի կրտսեր մասնագետներին։ Վերապատրաստումն իրականացվում է համաձայն Տաջիկստանի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի և զինված ուժերի տեղակայման համաձայնագրի։ Continue reading

Պաշտպանության բանակում անցկացվել են շտաբային մարզումներ

Պաշտպանության բանակի շտաբային մարզումները, որոնց հետևել են Բակո Սահակյանը և Մովսես Հակոբյանը Հունիս 5, 2015 15:57 | RAZM.INFO - Հունիսի 5-ին Պաշտպանության բանակում անցկացվել են շտաբային մարզումներ, որոնց ընթացքին հետևել են Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ: Continue reading

ՆԱՏՕ անդամները և գործընկերները երկշաբաթյա զորավարժություն են սկսում Բալթիկ ծովում

BALTOPS-2014 զորավարժության մասնակից ռազմանավերը վարժանքների ժամանակ Հունիս 5, 2015 13:11 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 17 պետությունների՝ BALTOPS-2015 զորավարժությունը մեկնարկելու է հունիսի 5-ին և տևելու է մինչև հունիսի 20-ը: Լեհաստանի, Գերմանիայի, Շվեդիայի տարածքներում և Բալթիկ ծովում իրականացվող զորավարժությանը ներգրավվելու է շուրջ 5600 հոգի անձնակազմ Continue reading

ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի շփման գծի Ակնայի հատվածը

ԵԱՀԿ մշտադիտարկում Հունիս 5, 2015 12:20 | RAZM.INFO - Հունիսի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ: Continue reading

Պակիստանը կրկին հրաժարվել է միանալ «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրին

Պակիստանյան զինուժի «Շահին-2» բալիստիկ հրթիռ Հունիս 5, 2015 10:50 | RAZM.INFO - Պակիստանը երբեք չի միանա «Միջուկային զենքը չտարածելու մասին » պայմանագրին, քանի որ այն խտրական բնություն չունի: Ինչպես հայտնում է պակիստանյան Dawn անգլիալեզու օրաթերթը, այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարարի՝ հարավաասիական երկրների գծով առաջին տեղակալ Ազիզ Ահմադ Չոուդրին Continue reading

Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին

ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարները Հունիս 5, 2015 10:32 | RAZM.INFO - Հունիսի 3-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի` Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում կայացած հերթական նիստին նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2016թ. համատեղ միջոցառումները Continue reading