Ադրբեջանի ԱԻՆ զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) քաղպաշտպանության զորքերի զորամասերից մեկում պաշտոնական վարկածով դժբախտ պահատարի հետևանքով մահացել է զինծառայող, 1992-ին ծնված և Բաքվի Նարիմանովի շրջանից զորակոչված շարքային Մամմեդով Ալլահյար Նազիմ օղլուն (Məmmədov Allahyar Nazim oğlu)։

Տեղեկությունն այս մասին հրապարակվել է Ադրբեջանի ԱԻՆ կայքում։

Հաղորդագրությունում նշվում է, որ միջադեպը գրանցվել է զորամասի տեխնիկայի պարկում։ Զինծառայողն աշխատելիս է եղել նշված վայրում և մահացել անզգուշության հետևանքով ծագած դժբախտ պատահարից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, նշվում է միայն, որ դեպքի մանրամասները պարզելու նպատակով զինդատախազությունն անցկացնում է հետաքննություն։

Հավելենք, որ 2015-ի հունիսին սա Ադրբեջանի պաշտպանական և ուժային համակարգի կառույցներում մահվան ելքով առաջին դեպքն է, որի մասին հայտնի է դարձել։

One response to “Ադրբեջանի ԱԻՆ զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 31 մայիսի – 6 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *