ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի շփման գծի Ակնայի հատվածը

Հունիսի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը:

ԵԱՀԿ մշտադիտարկում

ԵԱՀԿ մշտադիտարկում

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

One response to “ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի շփման գծի Ակնայի հատվածը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 31 մայիսի – 6 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *