Մեքենայի շրջվելու հետևանքով վնասվածքներ է ստացել երեք զինծառայող • Պաշտպանության բանակում անցկացվել են համաբանակային շտաբային զորավարժություններ և շտաբային մարզումներ • Ավարտվել են ՀՀ ԶՈւ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները • ԱՊՀ երկրների ավիացիոն և ՀՕՊ ստորաբաժանումները անցկացնելու են հակաահաբեկչական զորավարժություն • Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների • Շփման գծում ծառայածների երկարամյա ծառայության կենսաթոշակի ստաժը կհաշվարկվի կրկնակի. նախագիծ • ԵԱՀԿ նախագահը Երևանում քննարկել է Արցախյան խնդրի կարգավորման գործընթացը • ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի շփման գծի Ակնայի հատվածը
• Հունիսի 1-ին Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ զինվորական «Ուրալ» մակնիշի մեքենա է շրջվել, որում եղել են զինծառայողներ: Պատահարի հետևանքով հոսպիտալացվել է երեք զինծառայող, որոնցից երկուսը՝ թեթև վնասվածքներով, երրորդը՝ անրակի կոտրվածքով։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
• Պաշտպանության բանակում հունիսի 1-ից մեկնարկել են համաբանակային շտաբային զորավարժություններ, որոնց մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբներն ու ղեկավարման մարմինները:
• Հունիսի 6-ին ավարտվել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց ընթացքում զորամիավորումները ըստ իրենց նշանակության օպերացիոն ուղղությունների իրականացրել են պաշտպանական և հակահարձակողական օպերացիաների նախապատրաստում և վարում:
• Հունիսի 5-ին Պաշտպանության բանակում անցկացվել են շտաբային մարզումներ, որոնց ընթացքում տարբեր օղակի հրամանատարները մարտավարական անընդհատ փոփոխվող իրավիճակների վերաբերյալ զեկուցել են իրենց ընդունած որոշման մասին:
• ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերը սեպտեմբերի 7-25-ը Ռուսաստանում և Ղազախստանում կանցկացնեն զորավարժություն, որը միտված է անդամ պետությունների ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժերի համատեղ գործելու հմտությունների բարելավմանը։ Զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանը:
• Հունիսի 3-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի` Ղրղզստանում կայացած նիստին նախանշվել են ԱՊՀ մասնակիցների զինված ուժերի 2016թ. համատեղ միջոցառումները, այդ թվում՝ զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային մրցումների կազմակերպումը:
Հաջորդ օրը` հունիսի 4-ին, Տաջիկստանում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում ամփոփվել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ազգային ստորաբաժանումների` նախատեսված խնդիրների կատարման պատրաստության ստուգման արդյունքները (մայիսի անակնկալ ստուգումներն ու զորավարժությունը Տաջիկստանում)։ Նիստերին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատվիրակությունը։
• Հունիսի 4-ին ՀՀ կառավարությունն ընդունել է օրենքի նախագիծ, որով հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող սպաների, ենթասպաների և պայմանագրային շարքայինների ստաժը կհաշվարկվի կրկնակի: Համապատասխան ընթացակարգով կառավարությունը նախագիծը կուղարկի խորհրդարան։
• ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան և հանդիպումների ընթացքում քննարկել Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը վերաբերող հարցեր։
• Մայիսի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ: Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Ռազմաշաբաթը նաև՝