Պակիստանը երբեք չի միանա «Միջուկային զենքը չտարածելու մասին » պայմանագրին, քանի որ այն խտրական բնություն չունի: Ինչպես հայտնում է պակիստանյան Dawn անգլիալեզու օրաթերթը, այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարարի՝ հարավաասիական երկրների գծով առաջին տեղակալ Ազիզ Ահմադ Չոուդրին, ով ԱՄՆ է մեկնել՝ մասնակցելու ռազմավարական կայունությանն ու միջուկային զենքի չտարածման վերաբերյալ պակիստանա-ամերիկյան խորհրդակցությանը:
Չոուդրին հայտարարել է, որ Պակիստանի՝ պայմանագրին միանալուց հրաժարվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն լուրջ հարված է հասցնում իրենց անվտանգությանը: Վերջինիս խոսքերով՝ Պակիստանը չի պատրաստվում միջուկային մրցավազքի մեջ մտնել Հնդկաստանի հետ, սակայն պաշտոնական Իսլամաբադը մշտապես ձգտելու է միջուկային հավասարակշռություն պահպանել տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ պայմանագիրը ստեղծվել է 1968-ին: Մինչ օրս պայմանագրին միացել է 190 երկիր, իսկ Իսրայելը, Հյուսիսային Կորեան, Պակիստանը և Հնդկաստանը հրաժարվում են միանալ դրան:
Նշենք, որ «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրը» միանալու որոշումը ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է 1991թ. սեպտեմբերի 24-ին` ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունելուց երեք օր հետո: