Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին

Հունիսի 3-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի` Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում կայացած հերթական նիստին նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2016թ. համատեղ միջոցառումները, այդ թվում զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային մրցումների կազմակերպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարները

ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարները

Նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, օրակարգի համաձայն` դիտարկվել է ընդհանուր շուրջ 20 հարց` համագործակցության տարբեր ուղղություններով: Նիստի ավարտին ընդունվել են հստակ որոշումներ` ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև բազմակողմ համատեղ գործունեության հետագա ակտիվացման ուղղությամբ:

Հաջորդ օրը` հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում (Տաջիկստան) կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:

Խորհրդի նիստի ընթացքում ամփոփվել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ազգային ստորաբաժանումների` նախատեսված խնդիրների կատարման պատրաստության ստուգման արդյունքները (մայիսի անակնկալ ստուգումներն ու զորավարժությունը Տաջիկստանում), ինչպես նաև քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:

One response to “Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին

  1. Pingback: ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստին կքննարկվի նաև ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *