Հունիսի 5-ին Պաշտպանության բանակում անցկացվել են շտաբային մարզումներ, որոնց ընթացքին հետևել են Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Շտաբային մարզումների ընթացքում տարբեր օղակի հրամանատարները մարտավարական անընդհատ փոփոխվող իրավիճակների վերաբերյալ զեկուցել են իրենց ընդունած որոշման մասին:
Նշենք, որ մինչ այդ՝ հունիսի 1-ին, Պաշտպանության բանակում մեկնարկել էին համաբանակային շտաբային զորավարժություններ, որոնց նպատակը բանակի ղեկավարման համակարգի, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունների, ինչպես նաև վերջիններիս պատրաստության և փոխգործակցության մակարդակի կատարելագործումն է։