Թուրքիայում դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել

Մայիսի 5-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազըդ գավառում մաքսանենգության դեմ գործողության ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ պրոֆեսիոնալ սերժանտ Մուսա Բայրաքը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Նախնական տվյալներով՝ զինծառայողը պատահաբար կրակել է ինքն իր վրա։ Պրոֆեսիոնալ սերժանտն ամուսնացած էր և ուներ 1 երեխա։ Սպանված զինծառայողի դին ուղարկվել է Սամսուն։ Դեպքի վերաբերյալ այլ տվյալներ չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *