Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 7-13, 2014

Զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից • Հակառակորդի կրակոցից գյուղացի է վիրավորվել Տավուշում • ՀՀ ԶՈւ նոյեմբերի կորուստները • Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում կիրառել է ականանետեր • ՀՀ ու ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի պայմանագրի նախապատրաստումը • Սեյրան Օհանյանը Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարանում ու Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալում • Արցախի ԱԱԾ պետին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել • Բաքուն վերադարձրել է ժամանակին Ադրբեջան փախած հայկական ընտանիքին

Ս-300ՊՍ, Երևան, 2011թ

Ս-300ՊՍ, Երևան, 2011թ

• Դեկտեմբերի 8-ին հայ–ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Դեկտեմբերի 9-ին Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայողին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայության» մեդալ:

• Դեկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում ադրբեջանական կողմը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը` կրակելով Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ: Ոտքից վիրավորվել է գյուղի ջրամբարի ափին ձուկ որսացող գյուղացիներից 33-ամյա Աղասի Թամրազյանը, ով տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց։ Բերքաբերի գյուղապետի հավաստմամբ` վիրահատության կարիք չկա։

• Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի նոյեմբերի 1–30 ունեցել են 4 զոհ։ Ամսվա 4 կորուստներն էլ մարտական են, գրանցվել են ՊԲ պատասխանատվության գոտում:

• Դեկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել են հրադադարի խախտումներ, որոնց ընթացքում ադրբեջանական կողմը Արցախի հատվածում 82մմ և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ: Հայկակական կողմը հրադադարի խախտումների ընթացքում կորուստներ չի ունեցել:

• Դեկտեմբերի 9-ից 11-ը Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետները աշխատել են «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» պայմանագրի նախագծի քննարկման և վերջնական համաձայնեցման ուղղությամբ:

• Դեկտեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան, որտեղ նույն օրը բացվել է Արցախյան ազատամարտի մասնակից Արտակ Օհանյանի պատվին անվանոկչված լսարան:

Սեյրան Օհանյանն այցելել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարան

Սեյրան Օհանյանն այցելել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան

• Դեկտեմբերի 9-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ, եղել է հոսպիտալի վերջերս վերանորոգված բաժանմունքներում, տեղում ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, սարքավորումների հագեցվածությանը, ինչպես նաև զրուցել հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ, վերջիններիս մաղթելով շուտափույթ ապաքինում:

• Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր Արցախի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:

• Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի մերձակայքում Կարմիր Խաչի միջնորդությամբ Հայաստանին է հանձնել 2010թ իր կամքով Ադրբեջան անցած հայկական ընտանիքին։

Ռազմաշաբաթը նաև Ադրբեջանում

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 7-13, 2014

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ դեկտեմբերի 7-13, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *