Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 17-ին Թեհրանում կհանդիպի Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆին, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ դեյլի նյուզ» լրատվականը:
Հանդիպումը տեղի է ունենալու Մուհամեդ Ջավադ Զարիֆի հրավերով: Քննարկվելու են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ:
Հիշեցնենք, որ Իրանը և Թուրքիան Սիրիայում շուրջ 4 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն. Իրանը, վերջին շրջանում բացահայտորեն հարվածներ հասցնելով «Իսլամական պետությանը», պաշտպանում է Ասադի իշխանությունը, իսկ Թուրքիան բազմիցս զորքերը մոտեցրել է Սիրիայի սահմաններին և միջազգային հարթակներից «Իսլամական պետությանը» զուգահեռ նաև Սիրիայի ներկայիս իշխանությունների դեմ պայքարելու կոչ արել: