Դեկտեմբերի 9-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ՝ կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու համար։
Նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հոսպիտալի վերջերս վերանորոգված բաժանմունքներում, տեղում ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, սարքավորումների հագեցվածությանը, ինչպես նաև զրուցել հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ, վերջիններիս մաղթելով շուտափույթ ապաքինում: