Սեյրան Օհանյանն այցելել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան

Դեկտեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան, որտեղ նույն օրը բացվել է Արցախյան ազատամարտի մասնակից Արտակ Օհանյանի պատվին անվանոկչված լսարան, հաղորդում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Սեյրան Օհանյանն այցելել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարան

Սեյրան Օհանյանն այցելել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան

«Այսօր մենք հիշում ենք ոչ միայն Արտակ Օհանյանին, այլ մեր բոլոր զոհված ազատամարտիկներին եւ հավերժ փառք տալիս նրանց: Եթե նրանք չլինեին, մենք չէինք ունենա այսօրվա հաջողությունները: Այս օրվա խորհուրդը նաև նրանց որակները մեր մատաղ սերնդին հաղորդելն է: Մեր մարտական ընկերների սխրանքը մեզ զրկել է սխալվելու իրավունքից և մենք պետք է անենք ամեն ինչ Հայաստանն առավել զարգացնելու ու զորացնելու համար։ Հուսով եմ, որ այսպիսի լսարանները կդառնան այն վայրը, որտեղ առավել կամրապնդվի հայ երիտասարդության ոգին ու հայրենասիրությունը»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Միջոռման ավարտին պաշտպանության նախարարը մի շարք ազատամարտիկների պարգևատտրել է գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *