Հայկական զինուժի կորուստները 2014-ի նոյեմբերին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի նոյեմբերի 1-ից 30-ն ունեցել են 4 զոհ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերը կորուստ չեն ունեցել։

տարբերանշան

տարբերանշան

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

Նոյեմբեր ամսվա 4 կորուստներն էլ մարտական են, գրանցվել են Պաշտպանության բանակում։

Մարտական կորուստներ

• Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում «Միասնություն-2014» զորավարժության ընթացքում ուսումնավարժական թռիչք կատարելու ժամանակ ադրբեջանական կողմը խոցել է հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։  Օրեր շարունակ ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ էր։

Նոյեմբերի 22-ին ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարեց, որ զորամիավորման հատուկ նշանակության ուժերը ուղղաթիռի խոցման վայրից տարհանել են Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկուսի մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։ Զոհվածների թվում էին՝ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը։ Նրանց երեքին էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է «Արիության համար» մեդալով։

• Նոյեմբերի 9-ին Ռազմինֆոյի տվյալներով, Պաշտպանության բանակում զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Վիտալի Պողոսյանը։ Վերջինիս մահվան մասին պաշտոնապես հայտնի է դարձել նոյեմբերի 27-ին, երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է զինծառայողին «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրելու հրամանագիր։

Վիրավորներ

2014-ի նոյեմբերին հայկական զինուժում զինծառայողների վիրավորման մասին տեղեկություններ պաշտոնապես չեն հայտարարվել։

Այսպիսով՝

Հունվար – 4 զոհ և 1 վիրավոր

Փետրվար – 1 զոհ

Մարտ – 5 զոհ և 2 վիրավոր

Ապրիլ – 1 զոհ և 1 վիրավոր

Մայիս – 5 զոհ և 5 վիրավոր

Հունիս – 7 զոհ և 1 վիրավոր

Հուլիս – 8 զոհ և 2 վիրավոր

Օգոստոս – 4 զոհ և 7 վիրավոր

Սեպտեմբեր – 3 զոհ և 14 վիրավոր

Հոկտեմբեր – 1 զոհ և 1 վիրավոր

Նոյեմբեր – 4 զոհ

2014 թվականի հունվարից նոյեմբեր ժամանահատվածում հայկական զինուժը կորցրել է 43 զինծառայող։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Ադրբեջանի ռազմական կորուստների վերաբերյալ տեղեկությունն՝ այստեղ։

5 responses to “Հայկական զինուժի կորուստները 2014-ի նոյեմբերին. Ռազմինֆո

  1. Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի նոյեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *