Բակո Սահակյանը Արցախի ԱԱԾ պետին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր Արցախի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Նշենք, որ Արցախի նախկին գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը Արցախի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին է նշանակվել 2014-ի հոկտեմբերին՝ Արցախի ղեկավարի հրամանագրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *