ԵՄ-ն լիարժեք աջակցություն է ակնկալում Թուրքիայից ԻՊ-ի դեմ պայքարում

Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թվում այցելել է Թուրքիա՝ կոչ անելու լիովին միանալ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի պայքարին: Այս մասին հայտնում է բրիտանական  BBC լրատվական կայքը:

Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի

Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի

Մոգերենին և այլ եվրոպացի պաշտոնյաներ Թուրքիային կոչ են անելու մասնավորապես կասեցնել իրենց սահմանով դեպի Սիրիա անցնող ահաբեկիչների հոսքը: Վերջինս նաև շեշտելու է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ռազմավարական նշանակությունը:

ԵՄ պաշտոնյան հորդորել է Թուրքիային աջակցել օտար զինյալներին գտնելու գործում և տեղեկատվություն տրամադրել օդային անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Մոգերինին կոչ է արել Թուրքիային միանալ նաև Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Հիշեցնենք, որ նորանշանակ Մոգերինիի այցը հաջորդեց օրեր առաջ Ռուսասատանի նախագահ Պուտինի՝ Թուրքիա կատարած այցին, որի շրջանակներում վերջինս չեղյալ հայտարարեց Սև ծովով և Բուլղարիայով դեպի Կենտրոնական և Հարավային Եվրոպա գազ մատարակարող «Հարավային հոսք» ծրագիրը՝ որպես այլընտրանք առաջարկելով կառուցել Թուրքիայով անցնող նոր գազամուղ:

Նշենք, որ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցություններն ընթանում են 2005-ից և այդ գործընթացում ամենամեծ խոչընդոտը Կիպրոսի հիմնախնդիրն է:

One response to “ԵՄ-ն լիարժեք աջակցություն է ակնկալում Թուրքիայից ԻՊ-ի դեմ պայքարում

  1. Pingback: Մեծ Բրիտանիան և Թուրքիան կքննարկեն ԻՊ դեմ պայքարի խնդիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *