Արցախում փոխվել է կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հոկտեմբերի 29-ի հրամանագրով Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով սակայն ԱԽ քարտուղարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Վիկտոր Քոչարյանը։

Վերջինս նախօրեին ազատվել է Արցախի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Իսկ այդ պաշտոնում նշանակվել է Արցախի նախկին գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը։

One response to “Արցախում փոխվել է կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը

  1. Pingback: Բակո Սահակյանը Արցախի ԱԱծ պետին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *