Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Դեկտեմբերի 8-ին հայ–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հավելենք, որ հայաստանյան Yerkir.am լրատվամիջոցի հաղորդմամբ, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հայ-ադրբեջանական շփման գծում  հակառակորդը փորձել է դիվերսիոն գործողություն ձեռնարկել: Արդյունքում` հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել, և հակառակորդը  5-7 զոհ է տվել:

Լրատվամիջոցի հետ զրույցում լուրը հաստատել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը՝ նշելով, որ մանրամասները պետք է պարզել ՊԲ-ից։

Հավելենք, որ միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 8-ին հայտնել է, թե զինված ուժերին պատկանող զինվորական մեքենան պայթել է ականի վրա, ինչի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր։

2 responses to “Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 7-13, 2014 | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի դեկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *