Այսօր գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել են հրադադարի խախտումներ, որոնց ընթացքում ադրբեջանական կողմը Արցախի հատվածում կրակել է նաև ականանետերով: Այս մասին հայտնում է Tert.am լրատվական կայքը:
Հայկակական կողմը հրադադարի խախտումների ընթացքում կորուստներ չի ունեցել: Տեղեկությունները ճշտելու համար Ռազմինֆոյին չի հաջողվել կապ հաստատել Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հետ:
Պաշտպանության բանակի ավելի ուշ հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է 204 , որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:
Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ:
One response to “Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում կիրառել է ականանետեր. Tert.am”