Հայաստան է վերադարձվել Ադրբեջանին հանձնված հայկական ընտանիքը

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի մերձակայքում Կարմիր Խաչի միջնորդությամբ Հայաստանին է հանձնել 2010թ իր կամքով Ադրբեջան անցած հայկական ընտանիքին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորած քաղաքացիների պետհանձնաժողովին։

2010 թվականին ինքնակամ Ադրբեջան անցած հայկական ընտանիքը

2010 թվականին ինքնակամ Ադրբեջան անցած հայկական ընտանիքը

Հավելենք, որ ընտանիքի վերադարձման լուրը հաստատել է նաև Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը։

Հայկական ընտանիքը ադրբեջանական կողմին (Նախիջևան) էր հանձնվել 2010թ։ Ընտանիքի հայրը՝ 1958թ ծնված Եղիշե Գևորգյանը,  5 անգամ դատախարտվել էր և պատժից խուսափելու համար իր ընտանիքի հետ փախել էր Ադրբեջան։

Վերջերս Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է հայ ընտանքին փոխանակել Արցախի սահմանը հատած զինված ադրբեջանցի սահմանախախտների հետ։ Հայկական կողմը մերժել էր առաջակը՝ նշելով, որ ադրբեջանցիները հանցագործ են, և իրենց պատիժը պիտի կրեն օրենսդրության համաձայն։

One response to “Հայաստան է վերադարձվել Ադրբեջանին հանձնված հայկական ընտանիքը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 7-13, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *