Tag Archives: նավատորմ

Իրանական նավատորմը կստանա սեփական արտադրության մարտական նավեր

Հունիս 25, 2012 22:53 | RAZM.INFO - armstrade.org կայքի տեղեկություններով, Իրանի ռազմածովային ուժերի փոխհրամանատար կոնտր-ադմիրալ Աբբաս Զամինին հայտարարել է, որ իրանական նավատորմն առաջիկայում ստանալու է սեփական արտադրության մարտական նավեր։ Continue reading

«Էնթերփրայզ» ավիակիրը դուրս է եկել վերջին նավարկության (վիդեո)

Մարտ 15, 2012 11:43 | RAZM.INFO - Մարտի 12-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էնթերփրայզ» (CVN-65) ավիակիրը դուրս է եկել իր վերջին նավարկության։ Այդ նավարկությունն ավիակիրը անց է կացնելու Ադենի ծովածոցում։ Continue reading

Թուրքիան ցանկանում է ավիակիր ձեռք բերել

Մարտ 14, 2012 15:35 | RAZM.INFO - «Հաբերթյուրք» թերթի համաձայն Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Մուրատ Բիլգելը հայտնել է, որ Թուրքիան ավիակիր ձեռք բերելու մտադրություն ունի։ Գեներալը հայտնել է, որ ավիակրի շնորհիվ Թուրքիան կկարողանա էապես մեծացնել իր ծովային ավիացիայի հնարավորությունները։ Continue reading

Ռուսաստանը հավանաբար կհրաժարվի ռազմավարական նշանակության «Ակուլա» սուզանավերից

Մարտ 7, 2012 15:17 | RAZM.INFO - «Լենտա.ռու» կայքը, հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տեղեկացնում է, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը հրաժարվել են 941 նախագծի «Ակուլա» ռազմավարական նշանակության սուզանավերի արդիականացման ծրագրից։ Արդիականացումից հրաժարվելու պատճառը ֆինանսական է, մասնավորապես նշվում է, որ մեկ «Ակուլայի» արդիականացումը կարժենա նույնքան, որքան 955 նախագծի «Բորեյ» տիպի երկու նոր սուզանավի կառուցումը։ Continue reading

Միաժամանակ սկսվել է Ռուսաստանի համար երեք նոր ռազմանավի կառուցումը

Փետրվար 2, 2012 8:38 | RAZM.INFO - Երեկ բավականին աշխույժ օրեր էր ռուսական նավատորմի համար։ Սանկտ-Պետերբուրգի «Северная верфь» նավաշինական ընկերությունում հիմնադրվել է երկու նոր ռազմանավ. 22350 նախագծի «Ադմիրալ Գոլովկո» ֆրեգատը, որն արդեն 3-ն է այդ սերիայի նավերից, և 20385 նախագծի «Գրեմյաշիյ» կորվետը, որը սերիայի առաջին նավն է։ Continue reading

«Եկատերինբուրգ» սուզանավը շարք կվերադառնա 2015 թվականից ոչ շուտ

Հունվար 13, 2012 13:35 | RAZM.INFO - Դեկտեմբերի 29-ին պլանայաին վերանորոգման աշխատանքների ժամանակ հրդեհ էր բռնկվել ռուսական «Կ-84 Եկատերինբուրգ» սուզանավի վրա, որը դժվարությամբ հաջողվել էր մարել միայն ժամեր անց։ Continue reading

«Բուլավան» կարծես թե սովորեց թռնել, իսկ «Սևերոդվինսկն» ավարտեց փորձարկումները

«Բուլավայի» հաջող փորձարկումը 2010 թվականի հոկտեմբերի 7-ին «Դմիտրի Դոնսկոյ» սուզանավից Դեկտեմբեր 25, 2011 18:32 | RAZM.INFO - Ռուսները կարծես թե վերջապես կարողացել են խելքի բերել «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Դեկտեմբերի 23-ին ավարտվել է հրթիռների հերթական հաջող փորձարկումը «Յուրի Դոլգորուկի» ստորջրյա ատոմային հածանավից, ընդ որում Continue reading

Ամերիկյան ավիակիրները Հորմուզի նեղուցում

Նոյեմբեր 22, 2011 6:39 | RAZM.INFO - Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց ամերիկյան «Ջոն Ստեննիս» (USS John C. Stennis (CVN 74)) և «Ջորջ Բուշ» (USS George H. W. Bush (CVN 77)) ավիակիրների լուսանկարը Հորմուզի նեղուցում։ Ըստ strategypage.com-ի լուսանկարն արվել է նոյեմբերի 12-ին։ «Ջորջ Բուշն» արդեն ավարտել է Պարսից ծոցի շրջանում իր հնգամսյա հերթապահությունը, և նրան այդ տարածաշրջանում փոխարինել է «Ջոն Ստեննիսը», իսկ «Ջորջ Բուշը» կշարունակի իր ծառայությունն արդեն Միջերկրական ծովում, ուր ավիակիրը հասել է արդեն նոյեմբերի 20-ին։ Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը Օմանի ծոցին միացնող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նեղուց է, որը Պարսից ծոցից նավթի արտահանման ծովային միակ ուղին է։

Ռուսաստանը պատրաստվում է նոր ավիակիրներ կառուցել

Նոյեմբեր 2, 2011 10:01 | RAZM.INFO - Ռուսաստանի ՌԾՆ շտաբում հայտնել են, որ մինչև 2027 թվականը ռուսական ռազմածովային ուժերը կհամալրվեն երկու ավիակիր խմբավորումներով, մեկը խաղաղօվկիանոսյան, մյուսը` հյուսիսային նավատորմում։ Առայժմ հայտնի է միայն, որ ավիակիրները լինելու են ատոմային, իսկ ռազմածովային նավատորմն առայժմ աշխատում է տեխնիկական առաջադրանքի ձևակերպման ուղղությամբ։ Ենթադրվում է, որ նախագիծը վերջնական տեսք կստանա 2017 թվականին, իսկ առաջին նավը պատրաստ կլինի 2023-ին։ Continue reading

Ֆրանսիան ստեղծում է նոր սերնդի ականահան

Հոկտեմբեր 20, 2011 18:56 | RAZM.INFO - «Sterenn Du» (բրետոներեն - «Սև Աստղ») սարքը ֆրանսիական «DCNS», «Thales» և «ECA» ընկերությունների նորույթն է, որն այս ամառվանից սկսած փորձարկումներ է անցնում ֆրանսիական Բրեստ քաղաքի ռազմածովային բազայի մոտակայքում։ «Sterenn Du»-ն նոր սերնդի ականահանների նախատիպ է և օգտագործվում է որպես լողացող լաբորատորիա։ Continue reading