Միաժամանակ սկսվել է Ռուսաստանի համար երեք նոր ռազմանավի կառուցումը

Երեկ բավականին աշխույժ օրեր էր ռուսական նավատորմի համար։ Սանկտ-Պետերբուրգի «Северная верфь» նավաշինական ընկերությունում հիմնադրվել է երկու նոր ռազմանավ. 22350 նախագծի «Ադմիրալ Գոլովկո» ֆրեգատը, որն արդեն 3-ն է այդ սերիայի նավերից, և 20385 նախագծի «Գրեմյաշիյ» կորվետը, որը սերիայի առաջին նավն է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Северная верфь» նավաշինական ընկերության հետ 22350 նախագծի 6 ֆրեգատի կառուցման պայմանագիր է կնքել, որոնցից առաջինի` «Ադմիրալ Գորշկովի» փորձարկումները սկսվելու են այս տարի։ Այս տարի ավարտին է հասնելու նաև երկրորդ ֆրեգատի` «Ադմիրալ Կասատոնովի» շինարարությունը։ Ենթադրվում է, որ առաջիկա 15-20 տարիների ընթացքում ռուսական նավատորմը կունենա մոտ 20 այդ տիպի ֆրեգատի կարիք, որից 10-ը կառուցվելու է մինչև 2020թ.։

Ինչ վերաբերում է կորվետներին, ապա այդ տիպի նավերի շինարարությունն էլ է վերջին տարիներին թափ հավաքում։ Մասնավորապես նույն նավաշինական ընկերությունն արդեն նավատորմին է հանձնել 20380 նախագծի 2 կորվետ, ևս 2-ի շինարարությունն ընթացքի մեջ է և բացի այդ մեկ այլ կորվետ էլ կառուցվում է Ամուրի նավաշինական ընկերությունում։ Ինչ վերաբերում է 20385 նախագծի կորվետներին, ապա նախատեսվում է կառուցել 10 այդպիսի նավ։

Միաժամանակ ֆրանսիական «Սեն-Նազար» նավաշինարանում հիմնադրվել է ռուսական նավատորմի համար նախատեսված «Միստրալ» տիպի առաջին ունիվերսալ դեսանտային նավը, որը, հավանաբար կկրի «Վլադիվոստոկ» անունը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ռուսաստանի համար նախատեսվում է կառուցել «Միստրալ» տիպի երկու նավ։ Եվս երկուսը արտոնագրով կառուցվելու են Ռուսաստանում։

Աղբյուրները։
http://armstrade.org/includes/periodics/news/2012/0201/171511411/detail.shtml
http://armstass.su/?page=article&aid=103208&cid=25
http://armstrade.org/includes/periodics/news/2012/0201/190511413/detail.shtml

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *