«Рособоронэкспорт»-ի ղեկավար Անատոլիյ Իսայկինը հայտարարել է, որ նախորդ տարի Ռուսաստանն արտահանել է 10,718 միլիարդ դոլարի զենք: Նա նշել է, որ 2011թ. 57 երկրի հետ իրականացվել է ռազմատեխնիկական համագործակցություն:
«Այս գործում նախկինի պես առաջատարներն են Հնդկաստանը, Վենեսուելան և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները»,- նշել է Իսայկինը:
Նրա խոսքերով Ռազմաօդային ուժերի սպառազինությունը կազմել է 51%, Ռազմածովային ուժերինը՝ 11%, Հակաօդային պաշտպանությունը՝ ավելի քան 11%, Ցամաքային զորքերինը՝ 21% և այլն:
Իսայկինի խոսքով՝ դրանք համընկնում են զենքի համաշխարհային գնման ցուցանիշներին, որոնք կազմել են՝ ՌՕՈՒ՝ 51%, ՌԾՈՒ՝ 17%, ՀՕՊ՝ 10%, ցամաքային զորքերը՝ 22%: Տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: