Ռուսները կարծես թե վերջապես կարողացել են խելքի բերել «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Դեկտեմբերի 23-ին ավարտվել է հրթիռների հերթական հաջող փորձարկումը «Յուրի Դոլգորուկի» ստորջրյա ատոմային հածանավից, ընդ որում այս անգամ սուզանավը միաժամանակ (ավելի ճիշտ վայրկյանների տարբերությամբ) երկու հրթիռ է արձակել ստորջրյա դիրքից։ Այսինքն` հաջողությամբ փորձարկվել է նաև համզարկային կրակը։ «Բուլավա» հրթիռի վերջին 6 փորձարկումները բարեհաջող են անցել, ինչից կարելի է եզրակացնել, որ հրթիռին հետապնդող անհաջողությունների շարքը, թերևս, անցյալում է։
«Ռ-30 Բուլավան» «Տոպոլ-Մ» ցամաքային միջմայրացամաքային հրթիռի բազայի հիման վրա ստեղծված հրթիռ է։ Անհաջողությունները հրթիռին հետապնդում էին հենց սկզբից, իսկ շատերն էլ, ոչ առանց հիմքերի, պնդում էին, որ «Բուլավան» նախագծելու որոշումը սխալ էր և անհրաժեշտ էր վերջացնել ավելի քան 70 տոկոսով պատրաստ «Ռ-39 Բարկ» հրթիռի նախագծումը։ Սակայն, եթե նույնիսկ «Բուլավայի» նախագծման որոշումը սխալ էր, այն ուղղել այլևս հնարավոր չէր, քանի որ մի կողմից արդեն տարբեր աստիճանի պատրաստության վիճակում էին կառուցվող 3 սուզանավեր, որոնք նախատեսված էին «Բուլավայի» համար։ Այդ սուզանավերը որևէ այլ հրթիռի համար ձևափոխելը կապված էր հսկայական ծախսերի հետ, եթե ընդհանրապես հնարավոր էր, իսկ մյուս կողմից այլ հրթիռների համար պիտանի/նախատեսված սուզանավերն արդեն հնացած են, իսկ նորերը չէին կառուցվում։ Այսինքն` որոշակի իմաստով ռուսներն ուղղակի այլընտրանք չունեինք, քան վերջապես «Բուլավային» սովորեցնել թռչել, հակառակ դեպքում կարող էին կորցնել միջուկային զսպման 3 բաղկացուցիչներից մեկը` ծովայինը։
Ռուսների համար երկրորդ ուրախալի նորությունը «Սևերոդվինսկ» ատոմային սուզանավի այս տարի նախատեսված փորձարկումների բարեհաջող ավարտն էր։ Փորձարկումները սկսվել էին այս տարվա սեպտեմբերին։
Աղբյուրներ։
С борта РПКСН «Юрий Долгорукий» произведен успешный залповый пуск двух БРПЛ «Булава»