Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց ամերիկյան «Ջոն Ստեննիս» (USS John C. Stennis (CVN 74)) և «Ջորջ Բուշ» (USS George H. W. Bush (CVN 77)) ավիակիրների լուսանկարը Հորմուզի նեղուցում։ Ըստ strategypage.com-ի լուսանկարն արվել է նոյեմբերի 12-ին։ «Ջորջ Բուշն» արդեն ավարտել է Պարսից ծոցի շրջանում իր հնգամսյա հերթապահությունը, և նրան այդ տարածաշրջանում փոխարինել է «Ջոն Ստեննիսը», իսկ «Ջորջ Բուշը» կշարունակի իր ծառայությունն արդեն Միջերկրական ծովում, ուր ավիակիրը հասել է արդեն նոյեմբերի 20-ին։
Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը Օմանի ծոցին միացնող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նեղուց է, որը Պարսից ծոցից նավթի արտահանման ծովային միակ ուղին է։
Pingback: Ռուսաստանը սպառազինում է Կասպից ծովը | Ռազմ.info