armstrade.org կայքի տեղեկություններով, Իրանի ռազմածովային ուժերի փոխհրամանատար կոնտր-ադմիրալ Աբբաս Զամինին հայտարարել է, որ իրանական նավատորմն առաջիկայում ստանալու է սեփական արտադրության մարտական նավեր։
Կոնտր-ադմիրալի խոսքերով իրանական «Մովջ» տիպի երկրորդ ականակիրն արդեն պատրասատ է մոտ 70 տոկոսով, իսկ այդ տիպի երեք այլ նավեր գտնվում են կառուցման փուլում։ Ականակիրներից բացի Իրանն այժմ կառուցում է նաև կառավարվող հրթիռներով զինված «Սինա» տիպի երեք ֆրեգատ, իսկ հետագայում կառուցելու է ևս չորսը։