Նոյեմբեր 22, 2011 6:39 | RAZM.INFO -
Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց ամերիկյան «Ջոն Ստեննիս» (USS John C. Stennis (CVN 74)) և «Ջորջ Բուշ» (USS George H. W. Bush (CVN 77)) ավիակիրների լուսանկարը Հորմուզի նեղուցում։ Ըստ
strategypage.com-ի լուսանկարն արվել է նոյեմբերի 12-ին։ «Ջորջ Բուշն» արդեն ավարտել է Պարսից ծոցի շրջանում իր հնգամսյա հերթապահությունը, և նրան այդ տարածաշրջանում փոխարինել է «Ջոն Ստեննիսը», իսկ
«Ջորջ Բուշը» կշարունակի իր ծառայությունն արդեն Միջերկրական ծովում, ուր ավիակիրը հասել է արդեն նոյեմբերի 20-ին։

Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը Օմանի ծոցին միացնող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նեղուց է, որը Պարսից ծոցից նավթի արտահանման ծովային միակ ուղին է։