Ռուսաստանը պատրաստվում է նոր ավիակիրներ կառուցել

Ռուսաստանի ՌԾՆ շտաբում հայտնել են, որ մինչև 2027 թվականը ռուսական ռազմածովային ուժերը կհամալրվեն երկու ավիակիր խմբավորումներով, մեկը խաղաղօվկիանոսյան, մյուսը` հյուսիսային նավատորմում։ Առայժմ հայտնի է միայն, որ ավիակիրները լինելու են ատոմային, իսկ ռազմածովային նավատորմն առայժմ աշխատում է տեխնիկական առաջադրանքի ձևակերպման ուղղությամբ։ Ենթադրվում է, որ նախագիծը վերջնական տեսք կստանա 2017 թվականին, իսկ առաջին նավը պատրաստ կլինի 2023-ին։

Այս պահին ռուսական նավատորմի կազմում մնացել է միայն մեկ այդպիսի նավ` «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Կուզնեցով» ծանր ավիակիր հածանավը, որը կարող է կրել ՄիԳ-29Կ կամ Սու-27Կ կործանիչներ և Կա-27/29/31 ուղղաթիռներ։

Խորհրդային մյուս չորս ավիակիրները վաճառվել են։ Մասնավորապես «Կիև», «Մինսկ», «Նովոռոսիյսկ» (նախագիծ` 1143) ավիակիր հածանավերը ֆինանսների սղության պատճառով դուրս էին բերվել նավատորմի կազմից դեռ 1993 թվականին և վաճառվել, իսկ դրանցից առաջին երկուսն այժմ ծառայում են որպես ժամանցային կենտրոններ Չինաստանում և Հարավային Կորեայում։ «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ավիակիր հածանավը (նախկին «Բաքու», նախագիծ` 1143.4) 2000 թվականին կնքնված պայմանագրի համաձայն վաճառվել է Հնդկաստանին և արդիականացումից հետո կհամալրի հնդկական նավատորմը «Վիկրամադիտիյա» անվամբ։

Բացի այդ անավարտ մնացած երկու ավիակիր հածանավերից մեկը` «Վարյագը» (նախկին «Ռիգա», նախագիծ` 1143.6) ԽՍՀՄ փլուզումից հետո բաժին էր հասել Ուկրաինային, իսկ երկրորդը` «Ուլյանովսկը» (նախագիծ` 1143.7) մասնատվել էր։ «Վարյագը» վաճառվել է Չինաստանին, որն ավարտել է նավի կառուցումը և այն մտրցել իր նավատորմի կազմ` «Շի Լանգ» անվամբ։

Աղբյուր։
Կարդացեք նաև. «Ռուսաստանը փորձում է թարմացնել իր ռազմական նավատորմը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *