Tag Archives: Հորդանան

Հորդանանում ներկայացրել են Stallion-2 նոր զրահամեքենան

Հորդանանյան Stallion-2 թեթև զրահապատ մեքենան SOFEX-2014 ցուցահանդեսի ժամանակ Մայիս 9, 2014 17:30 | RAZM.INFO - Հորդանանյան KADDB (King Abdullah II Design and Development Bureau) ընկերությունը Հորդանանում անցկացված SOFEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր նոր Stallion-2 թեթև զրահապատ մեքենան: Continue reading

Նորաստեղծ Arabian Defence Industries ընկերությունը զենք կվաճառի Մերձավոր Արևելքում

Mbombe ՀՄՄ-ն SOFEX-2014 ցուցահանդեսի ժամանակ Մայիս 9, 2014 16:21 | RAZM.INFO - Հորդանանյան KADDB Investment Group ու հարավաֆրիկյան Paramount Group ընկերությունները Հորդանանում նախատեսում են ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կարտադրի ռազմական նշանակության արտադրանք: Continue reading

Չինաստանի հատուկջոկատայինները ճանաչվել են լավագույնը

King Abdullah Special Operations Training Centre logo Մայիս 8, 2014 17:21 | RAZM.INFO - Հորդանանում 2014-ի մայիսի 1-ից 5-ն անցկացվել է աշխարհի տարբեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների ամենամյա հեղինակավոր առաջնությունը, որին մասնակցել է 18 երկրների՝ հատուկ նշանակության 33 ջոկատ։ Continue reading

Պակիստանը ստացել է Հորդանանից գնված F-16 կործանիչների առաջին խմբաքանակը

F-16 կործանիչներ. Պակիստանի ՌՕՈւ Ապրիլ 30, 2014 15:14 | RAZM.INFO - Պակիստանի ռազմաօդային ուժերն օրերս ստացել է Հորդանանից պատվիրած F-16 կործանիչների առաջին խմբաքանակը։ Դրանք լավ տեխնիկական վիճակում են։  Continue reading

Թուրքիան և Հորդանանը համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ Ապրիլ 8, 2014 12:08 | RAZM.INFO - Թուրքիայում ապրիլի 7-ին մեկնարկել է Հորդանանի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը։ Այն անց է կացվելու մինչ ապրիլի 11-ը Քըրքլարելիի Փընահըսար շրջանում։ Continue reading

Նիդեռլանդներն իջեցված գնով սպառազինություն է վաճառում Հորդանանին

Gepard ինքնագնաց զենիթային համալիրը Փետրվար 21, 2014 14:25 | RAZM.INFO - 2013-ին սպառազինությունից հանած 35 մմ Gepard ինքնագնաց զենիթային համալիրները Նիդեռլանդները պատրաստվում է վաճառել Հորդանանին։ 60 միավոր համալիրների համար նիդեռլանդական կողմը նախատեսում է ստանալ ընդամենը 28 մլն ամերիկյան դոլար։ Continue reading

Պակիստանը Հորդանանից գնել է F-16 կործանիչներ

F-16 կործանիչներ. Պակիստանի ՌՕՈւ Փետրվար 20, 2014 23:56 | RAZM.INFO - Պակիստանի ռազմաօդային ուժերը կհամալրվեն 13 միավոր F-16 կործանիչներով։ Այս գործարքով պակիստանյան օդուժի կազմում կործանիչների ընդհանուր թիվը կհասնի 76-ի։ Կործանիչները Պակիստանին է վաճառել Հորդանանի Թագավորությունը։ Continue reading

Հորդանանի սահմանապահները սպանել են 1, վիրավորել 3 սիրիացի սահմանախախտի

Հորդանանի սահմանապահները Նկարը՝ Ռոյթերս գործակալության Փետրվար 17, 2014 18:05 | RAZM.INFO - Հորդանանի սահմանապահները փետրվարի 17-ին սպանել են 1, վիրավորել 3 սահմանախախտերի, որոնք փորձել են հարևան Սիրիայից մտնել իրենց երկիր։ Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը։ Continue reading

Հորդանանը պատվիրել է 4 բազմանպատակային զրահապատ պլատֆորմ

Փետրվար 3, 2014 16:57 | RAZM.INFO -

Հորդանանը պատվիրած ծանր զրահապատ պլատֆորմները կօգտագործի որպես հետևակի մարտական մեքենաներ։ Ենթադրվում է, որ մեքենաները Հորդանանի զինված ուժերին կհասնեն 2014-ի հունիսին, որից հետո հնարավոր է, որ Հորդանանն ավելի մեծ խմբաքանակ պատվիրի։ Continue reading

Հորդանանը F-16 կործանիչ է կորցրել

F-16. Հորդանանի ՌՕՈւ։ Լուսանկարը՝ «Ջեյնս» Հունվար 29, 2014 11:44 | RAZM.INFO -

Հորդանանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը հունվարի 26-ին վայր է ընկել երկրի հյուսիսային հատվածում։ Կործանիչն ուսումնական թռիչք էր կատարում։ Օդաչուն կարողացել է ժամանակին դիմել կատապուլտի օգնությանն ու փրկվել է։Նրան արդեն հայտնաբերել են, լուրջ վնասվածքներ չունի։

[caption id="attachment_30456" align="aligncenter" width="480"]F-16. Հորդանանի ՌՕՈւ։ Լուսանկարը՝ «Ջեյնս» F-16. Հորդանանի ՌՕՈւ։ Լուսանկարը՝ «Ջեյնս»[/caption]

Ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ անապատային տարածքում, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել խուսափել մարդկային զոհերից։

Ըստ նախնական տվյալների՝ թռիչքի ժամանակ կործանիչում տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, ինչն էլ նկատել է օդաչուն և լքել ինքնաթիռը։ Ներկայում քննություն է ընթանում՝ պարզելու կործանիչի կործանման պատճառները, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Նշենք, որ Հորդանանը, որը սերտ ռազմական հարաբերություններ է պահպանում Միացյալ Նահանգների հետ, իր սպառազինությունում ունի 43 միավոր F-16A և 17 միավոր F-16B կործանիչներ։