Հորդանանի սահմանապահները սպանել են 1, վիրավորել 3 սիրիացի սահմանախախտի

Հորդանանի սահմանապահները փետրվարի 17-ին սպանել են 1, վիրավորել 3 սահմանախախտերի, որոնք փորձել են հարևան Սիրիայից մտնել իրենց երկիր։ Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը։

Հորդանանի սահմանապահները Նկարը՝ Ռոյթերս գործակալության

Հորդանանի սահմանապահները
Նկարը՝ Ռոյթերս գործակալության

Հորդանանի իշխանությունները սպանվածի և վիրավորվածի ինքնությունները չեն հայտնում։ Նրանք նաև չեն հստակեցրել, թե արդյոք զոհվածներ կան սահմանապահների թվում։

Նշենք, որ այս միջադեպը վերջին շրջանում երկրորդ զինված բախումն է Սիրիայի հետ սահմանին։ Նախորդ շաբաթ սահմանապահները կանխել էին տասնյակ զինված մարդկանց անցումը Սիրիայից Հորդանան։

Ամմանի տվյալներով՝ Հորդանանում շուրջ կես միլիոն սիրիացի է բնակվում, ովքեր փախել են իրենց երկրից՝փորձելով փրկվել։

Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսել է դեռևս 3 տարի առաջ։ Մինչ այժմ հակամարտության ընթացքում գրանցվել է 130 հազար զոհ, ավելի քան 2 մլն մարդ դարձել է փախստական։ Սիրիայի կառավարությունը և վերջինիս դեմ կռվող զինյալները մինչ օրս չեն կարողանում համաձայնության գալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *