Հորդանանը պատվիրել է 4 բազմանպատակային զրահապատ պլատֆորմ

Հորդանանը պատվիրած ծանր զրահապատ պլատֆորմները կօգտագործի որպես հետևակի մարտական մեքենաներ։ Ենթադրվում է, որ մեքենաները Հորդանանի զինված ուժերին կհասնեն 2014-ի հունիսին, որից հետո հնարավոր է, որ Հորդանանն ավելի մեծ խմբաքանակ պատվիրի։Պլատֆորմները պատրաստում է Հորդանանի KADDB նախագծման բյուրոն Tariq (Centurion) հիմնական մարտական տանկերի հիմքի վրա։ Այս մասին հայտնում էՋեյնս ռազմական հանդեսը։

Տանկերի վերափոխման արդյունքում բյուրոն ստեղծում է պլատֆորմներ կամ զրահափոխադրիչներ, որոնք ունեն ավելի հզոր զրահ, քան Հորդանանի զինված ուժերի օգտագործած M113 զրահափոխադրիչները։ Պլատֆորմի հիմքի վրա հորդանանցիները ստեղծում են ոչ միայն հետևակի մարտական մեքենաներ, այլ զրահապատ ինքնագնաց ականանետներ ու զինամթերքի տեղափոխման մեքենաներ։

Պլատֆորմի վրա տեղադրված է 2 դուռ՝ առջևից ու հետևից, մեքենայի անձնակազմը 2 հոգի է։ Ենթադրվում է, որ որպես զրահափոխադրիչ կամ հետևակի մարտական մեքենա օգտագործելու դեպքում զրահապատ մեքենայի մեջ կտեղավորվեն նաև 11 դեսանտայիններ։

Բացի այս մեքենաները, Հորդանանի զինված ուժերի հրամանատարությունը նախատեսում է 2014-ի հունիսին գնել նաև Scorpion թեթև տանկեր ու Scimitar հետախուզական մեքենաներ, որոնց վրա արդիականացման արդյունքում տեղադրվել են 30 մմ ավտոմատ թնդանոթներ, ինչպես կրակի կառավարման ու այլ համակարգեր։

Մեկ այլ ծրագրով Հորդանանը նախատեսում է ձեռք բերել 105 մմ թնդանոթներով զինված Centauro տանկերի կործանիչներ։ Ձեռք բերելուց հետո 2-3 տարիների ընթացքում տանկերի կործանիչները կարդիականացվեն ու կտրամադրվեն Հորդանանի զինված ուժերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *