Թուրքիայում ապրիլի 7-ին մեկնարկել է Հորդանանի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը։ Այն անց է կացվելու մինչ ապրիլի 11-ը Քըրքլարելիի Փընահըսար շրջանում։
Զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի և Հորդանանի զինված ուժերի ցամաքային զորքերի զինծառայողները։ Թուրքական կողմը ներկայացված է 27, իսկ Հորդանանը 43 հոգանոց անձնակազմերով։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ զորավարժության նպատակը թուրք և հորդանանցի զինծառայողների համագործակցության խորացումն է, փորձի փոխանակումն ու միասին աշխատելու հմտությունների կատարելագործումը։
Նշենք, որ Թուրքիայի և Հորդանանի զինված ուժերն ակտիվորեն համագործակցում են՝ հաճախ անցկացնելով նաև համատեղ զորավարժություններ։ Վերջին համատեղ զորավարժությունն անց էր կացվել 2013-ի նոյեմբերին Հորդանանում։ Թուրքիայի մասնակցությամբ վարժանքներին մասնակցում էին հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություն։
Pingback: Թուրքիան Հորդանանում միջազգային զորավարժության է մասնակցել | Ռազմ.info