Tag Archives: ուղղաթիռներ.

Ռուսաստանը 98 միավոր Մի–28ՆՄ ուղղաթիռ կգնի

Մի–28ՆՄ ուղղաթիռ Հունիս 11, 2019 18:30 | RAZM.INFO -

Ռուսաստանի ՊՆ–ն մինչև 2027 թվականը կգնի 98 միավոր արդիականացրած հետախուզական–հարվածային Մի–28ՆՄ «Գիշերային որսորդ» ուղղաթիռ։ Ուղղաթիռների ձեռքբերումը իրականանալու է ընթացիք սպառազինման պետական ծրագրով (2018-2027թթ․)։

Continue reading

Ռուսաստանը շարունակում է արդիականացնել «Անսատ» ուղղաթիռները

Ռուսական արտադրության «Անսատ» բազմանպատակ ուղղաթիռը Հունիս 10, 2019 13:13 | RAZM.INFO -

Ռուսաստանյան «Կազանի ուղղաթիռների գործարանը» մինչև 2020 թվականը Ռուսաստանի ՊՆ–ին կմատակարարի 30 միավոր արդիականացված «Անսատ–Ու» թեթև ուսումնական ուղղաթիռ։ Ուղղաթիռները նախատեսված են Սիզրանի ուղղաթիռային ուսումնական կենտրոնի համար։

Continue reading

Կործանվել է Ուկրաինայի ցամաքային ուժերի Մի-8 ուղղաթիռ

Ուկրաինայի ԶՈւ Մի-8 ուղղաթիռը՝ խոցվելուց րոպեներ առաջ Մայիս 30, 2019 10:30 | RAZM.INFO -

Մայիսի 29-ին` գիշերը ժամը 23։00-ի սահմաններում, Ուկրաինայի Ռոնվոյի մարզի Սեստրյատին գյուղի մոտակայքում ցամաքային ուժերին պատկանող Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է անձնակազմի 4 անդամ, որոնց թվում նաև Ուկրաինայի ԶՈւ ցամաքային ուժերի ավիացիայի 16-րդ շրջանի առանձին բրիգադի հրամանատարը։

Continue reading

Սիրիայում մարտական փորձը ցույց է տվել, որ պետք է ավելի պաշտպանված դարձնել Կա–52 ուղղաթիռը

Կա-52 Ալիգատոր Մայիս 28, 2019 13:12 | RAZM.INFO -

2020 թվականին ռուսական պաշտպանական գերատեսչությունը պլանավորում է 114 միավոր արդիականացված Կա–52Մ հարվածային ուղղաթիռների գնման պայմանագիր կնքել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Ալեքսեյ Կրիվորուչկոն։

Continue reading

Հնդկաստանի ՀՕՊ–ը խոցել է սեփական ուղղաթիռը

Մի-17Վ-5 Մայիս 22, 2019 14:34 | RAZM.INFO -

Հնդկաստանում ընթացող հետաքննության արդյունքները ցույց են տվել՝ փետրվարի 27–ին վթարված Մի-17Վ-5 ուղղաթիռը խոցվել է իսրայելական Spyder զենիթահրթիռային համակարգից, որից կա նաև հնդկական սպառազինությունում։ Այժմ հետաքննություն է ընթանում Հնդկաստանի ՌՕՈւ Սրինագարի ավիաբազայի հրամանատարի և ևս երեք սպայի նկատմամբ։

Continue reading

Ռուսաստանը 76 միավոր ՍՈւ–57 է գնում

Սու-57 (Տ-50) կործանիչ Մայիս 16, 2019 15:27 | RAZM.INFO -

Մայիսի 15–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչի կատարած այցի ժամանակ հանձնարարել է մինչև 2028 թվականը կազմավորել 3 ավիագունդ, որոնց հիմնական սպառազինությունը կլինի 5–րդ դասի ՍՈւ–57 կործանիչները։ Ավիգունդերը կազմավորելու համար նախատեսվում է 76 միավոր ՍՈւ–57 կործանիչի գնում։

Continue reading

Ռուսաստանի ՊՆ համար նախատեսված Մի–38Տ ուղղաթիռը պատրաստ է

Մի–38Տ ուղղաթիռ․ նկարը՝ «ՌԻԱ Նովստի» գործակալության Մայիս 14, 2019 20:28 | RAZM.INFO -

ՌԴ նախագահին մայիսի 13–ին Կազան կատարած այցի ժամանակ ցուցադրել են պաշտպանության նախարարության պատվերով պատրաստվող Մի–38Տ ուղղաթիռը։ Ռուսաստանի ՊՆ-ն պատվիրել էր 2 փորձնական միավոր։

Continue reading

Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռները վարժանքներ են անում

Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռները վարժանքներ են անում Ապրիլ 8, 2019 19:01 | RAZM.INFO -

Ապրիլի 8-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռները մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն մարտական կրակով թռիչքա–մարտավարական վարժանքներ են անցկացրել։

Continue reading

Ղազախստանում ուղղաթիռի վթարից 13 զինծառայող է մահացել

Ղազախական Մի-8 ուղղաթիռ Մարտ 28, 2019 13:25 | RAZM.INFO -

Մարտի 27-ին Ղազախստանում՝ Կըզըլ-Օրդայի մարզում, վթարվել է ՊՆ Մի-8 ուղղաթիռ, ինչից զոհվել է ուղղաթիռի ամբողջ անձնակազմը՝ 13 զինծառայող։ 

Continue reading

Չինաստանում ռուսական ուղղաթիռների սպարկման կենտրոն կբացվի

Մարտ 26, 2019 17:41 | RAZM.INFO -

Ռուսաստանը մտադիր է ուղղաթիռների սպասարկման կենտրոններ բացել Չինաստանում՝ հաշվի առնելով ուղղաթիռների տեսակն ու գերատեսչական պատկանելիությունը։ Խոսքը նախնական երեք կենտրոնի մասին է. Տյանցզին, Չենդու և Շենչժեն  քաղաքներում։

Continue reading