Ղազախստանում ուղղաթիռի վթարից 13 զինծառայող է մահացել

Մարտի 27-ին Ղազախստանում՝ Կըզըլ-Օրդայի մարզում, վթարվել է ՊՆ Մի-8 ուղղաթիռ, ինչից զոհվել է ուղղաթիռի ամբողջ անձնակազմը՝ 13 զինծառայող։ 

Այս մասին հայտնել է [1] Ղազախստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ վթարված Մի-8-ը այն 4 ռազմական ուղղաթիռներից մեկն էր, որոնք համալիր ստուգումների և «Ալտըն Ժեբե» հատուկ ստորաբաժանումների վարժանքների շրջանակներում Ակտաու քաղաքից թռնում էի դեպի Շիմկենտ։ 

Ղազախստանի պաշտպանության նախարարը մանրամասներ է հայտնում վթարից

Աղբյուրը նշում է, որ թռիչքը եղել է գիշերը ու վատ եղանակային պայմաններում։ 
Մյուս երեք ուղղաթիռներից երկուսը վայրէջք են կատարել Կըզըլ-Օրդայում, ևս մեկը մեկնել է վթարի վայր։ Այժմ սկսվել է հետաքննություն վթարի պատճառները պարզելու համար։

Տեսանյութ Մի-8-ի վթարի վայրից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *