Կործանվել է Ուկրաինայի ցամաքային ուժերի Մի-8 ուղղաթիռ

Մայիսի 29-ին` գիշերը ժամը 23։00-ի սահմաններում, Ուկրաինայի Ռոնվոյի մարզի Սեստրյատին գյուղի մոտակայքում ցամաքային ուժերին պատկանող Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է անձնակազմի 4 անդամ, որոնց թվում նաև Ուկրաինայի ԶՈւ ցամաքային ուժերի ավիացիայի 16-րդ շրջանի առանձին բրիգադի հրամանատարը։

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ցամաքային ուժերի ֆեյսբուքյան պաշտոնական էջից․

Նշվում է, որ ուղղաթիռը կործանվել է ուսումնամարտական թռիչքի ժամանակ։ Վթարի պատճառը դեռ անհայտ է, հետաքննություն են սկսել Ուկրաինայի պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ և ցամաքային ուժերի հրամանատարության հատուկ հանձնաժողովները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *