Ռուսաստանի ՊՆ համար նախատեսված Մի–38Տ ուղղաթիռը պատրաստ է

ՌԴ նախագահին մայիսի 13–ին Կազան կատարած այցի ժամանակ ցուցադրել են պաշտպանության նախարարության պատվերով պատրաստվող Մի–38Տ ուղղաթիռը։ Ռուսաստանի ՊՆ-ն պատվիրել էր 2 փորձնական միավոր։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նոր Մի–38Տ ուղղաթիռների գնման պայմանագիրը Ռուսաստանի ՊՆ–ն և արտադրող «Կազանի ավիաշինական գործարանը» կնքել էին 2017 թվականին և նախատեսված էր փարձնական 2 միավոր մատակարարել մինչև 2019 թվականը՝ համապասխանաբար մեկական միավորներ 2018 և 2019 թվականներին։ Սակայն ինչ–ինչ պատճառներով հետաձգվում էր առաջին միավորի մատակարարումը, չնայած որ այն 2018–ի նոյեմբերին կատարել էր առաջին թռիչքը։

2019 թվականի փետրվարին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտարարել էր, որ առաջին Մի–38Տ–ն կմատակարարվի մինչև ընթացող տարվա հունիսի վերջ։

Մի–38Տ ուղղաթիռ․ նկարը՝ «ՌԻԱ Նովստի» գործակալության
Մի–38Տ ուղղաթիռ․ նկարը՝ «ՌԻԱ Նովստի» գործակալության

Մի–38Տ ուղղաթիռը պատրաստված է քաղաքացիական Մի–38 ուղղաթիռի հիմքի վրա։ Ուղղաթիռն ի վիճակի տեղափոխել 40 հոգանոց անձնակազմ և հնարավորություն ունի ծառայել սանիտարական նպատակներով։ Հատկանշական է, որ Մի–38 ուղղաթիռները նախատեսվում էր փորձարկելնաև Հայաստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *