Ինդոնեզիայի պատվիրած վրացական զրահամեքենաները կարծես արդեն պատրաստ են

Մայիսի 14-ին Վրաստանի պետական «Դելտա» ռազմական գիտահետազոտական կենտրոնը հրապարակել է տեղական արտադրության Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենաներից լուսանկարներ՝ վերնագրելով որպես «փորձարկում»։

Հրապարակման մեջ երևում է, որ մեքենաների վրա պատկերված է կարմիր մահիկ, ինչը որպես կանոն լինում է իսլամական երկրներում բժշկական ծառայություն իրականոցնող միջոցների վրա։

Didgori Medevac զրահամեքենաները կարմիր մահիկով
Didgori Medevac զրահամեքենաները կարմիր մահիկով

Հատկանշական է՝ նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ «Դելտան» Didgori Medevac զրահամեքենաների վաճառքի վերաբերյալ շուրջ 3․7 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել Ինդոնեզիայի հետ: Ուստի կարելի է ենթադրել, որ պատկերված մեքենաները հենց Ինդոնեզիային մատակարարվելիք խմբաքանակից են։

Նշենք նաև, որ Վրաստանը այս զրահամեքենաները առաջին անգամ արտահանել էր Սաուդյան Արաբիա: Ավելի քան 100 միավոր զրահամեքենայի վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2015-ին, իսկ մատակարարումները սկսել էին 2016-ին, շարունակվել՝ 2018-ին: Չենք կարող բացառել նաև, որ 2018-ին մատակարարումների հետ կարող էին խնդիրներ լինել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *