Բելառուսը ՍՈւ–30ՍՄ–ները կստանա կանխավճարը կատարելուց հետո

Ռուսաստանը սկսել է կատարել Բելառուսին ՍՈւ–30ՍՄ կործանիչներ մատակարարելու պայմանագրով նախատեսված իր պարտականությունները։ Սակայն մատակարարման գործընթացը կսկսվի, երբ Բելառուսը փոխանցի պայմանագրով նախատեսված կանխավճարը։

Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտնում է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչը։ Պաշտոնյայի խոսքով՝ պայմանագիրը այժմ գտնվում է իրացման փուլում։

Նշենք, որ Բելառուսն ու Ռուսաստանը 12 միավոր ՍՈւ–30ՍՄ կործանիչի գնման պայմանագիրը կնքել էին 2017 թվականին։ Դեռևս 2015 թվականից Բելառուսը պարբերաբար հայտնում էր իր ավիապարկում գտնվող ՄիԳ–29–երը ՍՈւ–30 կործանիչներով թարմացնելու մասին։

Հետխորհրդային տարածքում բացի կործանիչն արտադարող երկրից՝ Ռուսաստանից, ՍՈւ–30ՍՄ կործանիչներով զինված է Ղազախստանը։ Ինչպես գիտենք Հայաստանը նույնպես կնքել է ՍՈւ–30ՍՄ կործանիչների գնման պայմանագիր, որոնք ՀՀ ԶՈւ–ն կհամալրեն մինչև 2020 թվականի սկիզբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *