Վրաստանը Ինդոնեզիային կվաճառի «Դիդգորի» զրահամեքենաներ

Վրաստանի պետական «Դելտա» ռազմական գիտահետազոտական կենտրոնը տեղական Didgori Medevac զրահամեքենաների վաճառքի շուրջ պայմանագիր է կնքել Ինդոնեզիայի հետ: Ընկերությունը շուրջ 10 միլիոն լարիի (3.7 մլն ԱՄՆ դոլար) ռազմական արտադրանք է արտահանելու տարբեր երկրներ:

Այս մասին հայտնել է «Դելտա» ընկերության գլխավոր տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին. փոխանցում է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը: Գործարքի մասին այլ մանրամասներ, օրինակ՝ ծավալը, գումարը ևն, տնօրենը չի մանրամասնել: 

«Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները Սաուդյան Արաբիայում
«Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները Սաուդյան Արաբիայում

Նշենք, որ Վրաստանը այս զրահամեքենաները առաջին անգամ արտահանել էր Սաուդյան Արաբիա: Ավելի քան 100 միավոր զրահամեքենայի վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2015-ին, իսկ մատակարարումները սկսել էին 2016-ին, շարունակվել` 2018-ին: 

Սաուդյան Արաբիան մեքենաները օգտագործել է նաև Յեմենում մարտական գործողություններին: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *