Ապրիլի 8-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռները մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն մարտական կրակով թռիչքա–մարտավարական վարժանքներ են անցկացրել։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։ Նշվում է, որ ուղղաթիռները մարտական կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները, ինչպես նաև իրականացրել են պատերազմական տարբեր իրավիճակներում բոլոր ստորաբաժանումներին օդային կրակի աջակցության վարժանքներ։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ հրապարակած կադրերում երևում են վարժանքներին մասնակցող Մի–24Պ և Մի-35 հարվածային ուղղաթիռները։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին վարժանքներ էին անցկացրել Ադրբեջանի ՀՕՊ ստորաբաժանումները, որոնց ներգրավվել է նաև իսրայելական ավիաշինական ընկերության EԼM-2106 ռադարը, որը կարող է կապող օղակ լինել խորհրդային/ռուսաստանյան արտադրության ՀՕՊ միջոցների միջև՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը: