Սիրիայում մարտական փորձը ցույց է տվել, որ պետք է ավելի պաշտպանված դարձնել Կա–52 ուղղաթիռը

2020 թվականին ռուսական պաշտպանական գերատեսչությունը պլանավորում է 114 միավոր արդիականացված Կա–52Մ հարվածային ուղղաթիռների գնման պայմանագիր կնքել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Ալեքսեյ Կրիվորուչկոն։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Փոխնախարարը ասել է, որ ուղղաթիռները պատրաստ կլինեն 2022 թվականից և ուղղաթիռների արդիականացման մեջ հաշվի է առնվում սիրիական պատերազմում ձեռք բերած փորձը։ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկիյի խոսքով՝ Կա–52Մ ուղղաթիռները կունենան էլեկտրասնուցման, թիրախի հայտնաբերման նոր համակարգեր։ Բացի այդ, սիրիական փորձից ելնելով՝ նոր ուղղաթիռները կլինեն ավելի պաշտպանված։

Ավելի վաղ հայտարարել էին նաև, որ փոխվելուն են ուղղաթիռների գեներատորները՝ շատ ավելի մեծ էներգիա ապահովելու համար, և օպտիկաէլեկտրոնային համակարգերը՝ թիրախները ավելի լավ հայտանաբերելու և ճանաչելու համար։ 

Կրիվորուչկոն նաև հայտնել է, որ այժմ արտադրող «Պրոգրեսս»
գործարանը իրականացնում է ՊՆ–ի հետ կնքած երկարաժամկետ պայմանագիրը։ Պայմանանագրով նախատեսվում է մինչև 2022 թվականը ստանալ 30 միավոր Կա–52 հարվածային ուղղաթիռ, որոնցից 8–ը 2019–ի ընթացքում։

Սիրիայում վթարվել էր մեկ միավոր Կա-52 ուղղաթիռ, 2018-ի մայիսին։ Թեև քննարկվում էր ահաբեկիչների վարկածը, սակայն Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունը հայտնել էր, որ խնդիրը տեխնիկական էր։ Այդ վթարը 3-րդն էր ուղղաթիռի շահագործման հանձնվելուց հետո: Մինչ այդ վթարված երկու ուղղաթիռները պատճառը նույնպես եղել էին տեխնիկական խնդիրներ:

Սիրիայում Ռուսաստանը ավիախումբ տեղակայել է 2015-ի աշնանից։ Այն մասնակցում է մարտական գործողություններին և աջակցում է Սիրիայի կառավարական բանակին։

Բազային Կա-52 ուղղաթիռը խորհրդային Կա-50 ուղղաթիռի հետագա արդիականացումն է: Ուղղաթիռը նախատեսված է զրահապատ կամ ոչ զրահապատ թիրախների, կենդանի ուժի ոչնչացման համար: Անձնակազմը երկու հոգի է, արտադրվում է 2008-ից, ռուսական բանակում կիրառվում է 2011-ից:

Ուղղաթիռի առավելագույն արագությունը 300 կմ/ժ ՝, թռիչքի առաստաղը՝ 5,5 կմ: Ուղղաձիգ բարձրանալիս Կա-52-ը կարող է զարգացնել մինչև 12 մ/վ արագություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *