Չինաստանում ռուսական ուղղաթիռների սպարկման կենտրոն կբացվի

Ռուսաստանը մտադիր է ուղղաթիռների սպասարկման կենտրոններ բացել Չինաստանում՝ հաշվի առնելով ուղղաթիռների տեսակն ու գերատեսչական պատկանելիությունը։ Խոսքը նախնական երեք կենտրոնի մասին է. Տյանցզին, Չենդու և Շենչժեն  քաղաքներում։

Այս մասին հայտնել է  ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիայի ներկայացուցիչ Վիկտոր Կլադովը։

Նրա խոսքով՝ Չենդու քաղաքում լիցենազավորվելու է գործարան, որը վերանորոգելու է ռազմական բեռնատար ուղղաթիռները։ Տյանցզին քաղաքում կենտրոն բացելու պլանը արդեն համաձայնեցված է, պայմանագիրը շուտով կստորագրվի։ Բացի այդ, սպասարկման կենտրոն բացելու ծրագիր կա նաև Շենչժեն քաղաքում։

Պաշտոնյան նաև մանրամասնել է սպասարկման կենտրոնների բացման վայրերի ընտրության տրամաբանությունը։ Ըստ Կլադովի՝ օրինակ՝ եթե Չինաստանի ռազմածովային ուժերը շահագործում են «Կա–31» ուղղաթիռ, ապա սպասարկման կենտրոնը պետք է լինի Շանհայում։

Ներկայում Չինաստանի տարբեր գերատեսչություններ շահագործում են ավելի քան 300 միավոր ռուսական և խորհրդային արտադրության տարբեր ուղղաթիռներ (1,2 և այլն)։

Նշենք, որ «Ռոստեխ» կորպորացիայի մեջ մտնող «Вертолёты России»
հոլդինգը սպասարկման կենտրոններ ունի մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում և Իրանում։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *