Ռուսաստանը 98 միավոր Մի–28ՆՄ ուղղաթիռ կգնի

Ռուսաստանի ՊՆ–ն մինչև 2027 թվականը կգնի 98 միավոր արդիականացրած հետախուզական–հարվածային Մի–28ՆՄ «Գիշերային որսորդ» ուղղաթիռ։ Ուղղաթիռների ձեռքբերումը իրականանալու է ընթացիք սպառազինման պետական ծրագրով (2018-2027թթ․)։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Մի–28ՆՄ ուղղաթիռներ գնելու անհրաժեշտության մասին նաև մայիսին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նշենք, որ այս ուղղաթիռների գնի շուրջ երկար ժամանակ ՌԴ ՊՆ–ն և «Вертолеты России» հոլդինգը բանակցում էին, սակայն մարտին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն հայտարարեց, որ բանակցությունները ավարտվել են և պաշտպանական գերատեսչությունը կգնի ուղղաթիռների 6 կամ 18 միավորից բաղկացած խմբաքանակ։

Մի–28ՆՄ ուղղաթիռ
Մի–28ՆՄ ուղղաթիռ

Մի–28ՆՄ–ը հարվածային ուղղաթիռ է։ Այն հագեցած է 30 մմ տրամաչափի 2А42 թնդանոթով, հակատանկային կառավարվող «Շտուրմ» հրթիռներով և ունի հնարավորություն կրելու այլ թնդանոթներ կամ գնդացիրներ, ինչպես նաև՝ «օդ–օդ» տեսակի հրթիռներ։ Ուղղաթիռը նաև մարտական փորձ է ձեռք բերել Սիրիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *