Tag Archives: ականի պայթյուն

[Թարմացված] Ադրբեջանի ՊՆ «Կամազ»-ը ականի վրա պայթել է, մահացածներ ու վիրավորներ կան

Ադրբեջանի ՊՆ «ԿԱՄազ»-ը ականի վրա պայթել է, զոհեր ու վիրավորներ կան Հունիս 4, 2021 13:24 | RAZM.INFO -

Հունիսի 4-ի առավոտյան Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան։ Մահացածների թիվը 4-ն է, որոնց թվում երկուսը՝ պետական լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև վիրավորներ։

Continue reading

Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել․ Shamshyan

Մարտ 31, 2021 14:23 | RAZM.INFO -

Մարտի 29-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի 32-ամյա բնակիչ Ա. Իվանովը «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներով» տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ վնասվածքներն առաջացել են ականի պայթյունի հետևանքով:

Continue reading

[Թարմացված] Ադրբեջանցի փոխգնդապետը Թալիշում ականի պայթյունից վիրավորվել է

Փետրվար 9, 2021 13:15 | RAZM.INFO -

Թալիշի ուղղությամբ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Դունիև Կամիլ Ալիբալա օղլուն (Duniyev Kamil Əlibala oğlu)։ Նրան այժմ տեղափոխել են զինհոսպիտալ, նրա ոտքն ամպուտացվել է։

Continue reading

Հալեպի նահանգում ականների պայթյունից 13 զոհ կա

Մարտ 6, 2019 17:38 | RAZM.INFO -

Մարտի 5–ին Հալեպի շրջանի 3 բնակավայրերում ականի պայթյունից զոհվել է ընդհանուր 13 մարդ, ինչպես նաև վիրավորվել 28 հոգի: Այս մասին, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Continue reading

Թարթառում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի

Հոկտեմբեր 11, 2018 17:07 | RAZM.INFO - Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի, 1995թ․ ծնված Հասանով Ազադ Քամանդար օղլուն (Həsənov Azad Kamandar oğlu)։  Continue reading

[Լրացում] Ադրբեջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա

Օգոստոսի 7-ին ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցիներից մեկը Օգոստոս 7, 2018 14:03 | RAZM.INFO - Օգոստոսի 7-ին Ադրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա և ստացել տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվակայքը։  Continue reading

Տավուշում երեք քաղաքացի վիրավորվել է ականի պայթյունից

Ապրիլ 13, 2018 16:20 | RAZM.INFO - 2018-ի ապրիլի 12-ին Տավուշի Այգեձոր գյուղի երեք բնակիչ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքերի միջանկյալ տարածքում ականի պայթյունից վնասվածք են ստացել: Continue reading

[Լրացված] Մայիսի 4-ին ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Մայիս 4, 2017 20:17 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 4-ին, Տավուշի առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել է Շիրազ Կամոյի Սահակյանը, Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Continue reading

Չեչնիայում ականի պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 2 զինծառայող

Օգոստոս 10, 2015 15:50 | RAZM.INFO - Օգոստոսի 8-ին Չեչնիայի Աչխո-Մարտանովսկի շրջանի լեռներում ականի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի մեկ զինծառայող, ևս 2 հոգի ծանր վնասվածքներ են ստացել։ Continue reading

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը պայթել է ականի վրա

Փետրվար 26, 2015 13:07 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 26-ին, առաջնագծում ականի վրա պայթելու արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Օղուզի շրջանից զորակոչված Գոջաև Ջավադ Ջալիլ օղլուն: Continue reading