Այսօր՝ փետրվարի 26-ին, առաջնագծում ականի վրա պայթելու արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Օղուզի շրջանից զորակոչված Գոջաև Ջավադ Ջալիլ օղլուն: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գործակալության հայտնած տվյալներով, հետաքննություն է սկսել դեպքի վերաբերյալ:
Նշենք, որ փետրվար ամսին սա Ադրբեջանի բանակում հայտնի դարձած մահվան ելքով 3-րդ միջադեպն է, 9-րդը՝ տարեսկզբից ի վեր։ Նշենք նաև, որ հայտնի դարձած նախորդ 8 կորուստները հակառակորդը կրել է մարտական պայմաններում։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո | Ռազմ.info