Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 22-28 փետրվարի, 2015

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը պայթել է ականի վրա • Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետն այցելել է Իրան, հանդիպել Իրանի մի շարք պաշտոնյաների ու քննարկել երկու երկրների սահմանային հարցեր։

Իրանի և Ադրբեջանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բաքվում. օգոստոս, 2014թ.

Իրանի և Ադրբեջանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բաքվում. օգոստոս, 2014թ.

• Փետրվարի 26-ին, առաջնագծում ականի վրա պայթելու արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Օղուզի շրջանից զորակոչված Գոջաև Ջավադ Ջալիլ օղլուն:

• Պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը փետրվարի 24-ին, հանդիպել է ԻԻՀ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Գասըմ Ռեզային, որից հետո կողմերի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։

• Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ Էլչին Գուլիևն Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ փետրվարի 23-24-ին, հանդիպել է նաև Իրանի ոստիկանության պետ Էսմաիլ Ահմադի Մողադդամին և պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանին:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *