Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետի իրանյան այցի արդյունքները

Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ փետրվարի 23-24-ին, հանդիպել է Իրանի ոստիկանության պետ Էսմաիլ Ահմադի Մողադդամին և պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանին: Այս մասին հայտնում է ադրբեջանական Vesti.az  լրատվակայքը՝ հղում անելով սահմանապահ պետական ծառայության մամուլի ծառայությանը:

Իրանի և Ադրբեջանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բաքվում. օգոստոս, 2014թ.

Իրանի և Ադրբեջանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բաքվում. օգոստոս, 2014թ.

Հանդիպումների ժամանակ քննարկվել են Իրան-Ադրբեջան սահմանի օպերատիվ իրավիճակի, համագործակցության հեռանկաների, թմրանյութերի շրջանառության ու անօրինական միգրացիայի դեմ պայքարի, սահմանային տեղաշարժի հեշտացման և սահմանային գետափերի ամրացման հարցերը:

Այցի շրջանակներում ստորագրվել է նաև Ադրբեջանի սահմանային պետական ծառայության և Իրանի սահմանային զորքերի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման վերբերյալ արձանագրություն:

Հիշեցենք, որ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը փետրվարի 23-24-ին Իրանում էր ԻԻՀ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Գասըմ Ռեզայի հրավերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *